Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ք. Երևան, Մազմանյան 5 հասցեում գտնվող ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռք բերման համար «ՀՀ ՖՆ ՊԸ-ԱՇՁԲ-7/14-2» ծածկագրով պարզեցված ընթացակարգի մասին

13.08.2014

Տիպ` Պարզեցված ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է պարզեցված ընթացակարգի հանձնաժողովի
2014 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1 որոշմամբ

Պարզեցված ընթացակարգի ծածկագիրը` ՀՀ ՖՆ ՊԸ-ԱՇՁԲ-7/14-2

Պատվիրատուն` ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը, որը գտնվում է ք. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում, հայտարարում է պարզեցված ընթացակարգ` 1 չափաբաժնով։
Պարզեցված ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ք. Երևան, Մազմանյան 5 հասցեում գտնվող ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի պարզեցված ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Պարզեցված ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 10-րդ օրը ժամը 11:00-ն։ Ընդ որում փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Պարզեցված ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` ք. Երևան, Մ. Խորենացի 7 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարությունը հրապարակման օրվանից հաշված 10-րդ օրվա ժամը 11:00-ն և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրկանացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների որակավորման տվյալների` ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Զ. Աբգարյանին։
Հեռախոս` /060/ 544-697
Էլ.փոստ` mfra14@mail.ru
Պատվիրատու` ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 60 544697

Էլ. փոստ`