Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար «ՀՀՖՆ–ՇՀԱՊՁԲ-11/21-14-1» ծածկագրով hատուկ մասնագիտացված մեքենաների ձեռքբերման ընթացակարգի հրավերի մասին

28.08.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
ՀՀ Կառավարության 05.12.2013 թվականի թիվ 1370-Ն որոշում

ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/21» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ապրանքներ: Սույն հրավերի (ծանուցման) ծածկագիր է հանդիսանում <<ՀՀՖՆ–ՇՀԱՊՁԲ-11/21-14-1>>:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետ` կայք) միջոցով, ոչ ուշ քան 2014թ. սեպտեմբերի 4-ը, ժամը 10:00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է` ՀՀ ֆինանսների նախարարության ԳԿՎ գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Անանյանը (հեռ. 060-544-698 ):
Գնման առարկայի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարել՝ Վարդան Վարդանյանին (հեռ. 060-544-414):
Հայտերը կբացվեն 2014թ սեպտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար Հատուկ մասնագիտացված մեքենաների ձեռքբերումը:
ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար Հատուկ մասնագիտացված մեքենաների տեխնիկական բնութագրերը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի (ծանուցման) N3 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում (Հավելված N1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. գնային առաջարկ (Հավելված N2): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է արժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/21» ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:

Հասցե` ք. Երևան, Խորենացի 7

Հեռ..` +374 60 544697

Էլ. փոստ`