Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 12.09.2014թ. կայացած նիստի եզրակացության մասին

16.09.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդված

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 12.09.2014թ. կայացած նիստի


Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով, որ <<ՎԱՆ ԱՐԴԻ>> ՍՊԸ-ն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում իր անվան փոփոխությունը գրանցել է 09.04.2014թ., սակայն այդ մասին ՀՀ ֆինանսների նախարարությանը հայտնել է 02.09.2014թ.-ին` Հանձնաժողովը եզրակացրեց առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին`
<<ՎԱՆ ԱՐԴԻ>> ՍՊԸ-ի կողմից <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի խախտումն արձանագրել` որպես <<ՎԱՆ ԱՐԴԻ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 05.09.2013թ. տրված <<Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության>> թիվ ՊԼ-5625 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում։

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700150

Էլ. փոստ`