Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ՀՀ-ՖՆ-ՇՀԾՁԲ-11/2-14.7» ծածկագրով շրջանակային համաձայնագրերով ավիասպասարկման ծառայությունների մատուցման հրավերի մասին

18.09.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
ՀՀ Կառավարության 05.12.2013թ.-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգի 15-րդ կետ

«ԳԱԿ֊ՇՀԾՁԲ-11/2» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռքբերելու <<Գնումների աջակցման կենտրոն>> և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ծառայություն:
Սույն հրավերի ծածկագիրն է հանդիսանում` ՀՀ-ՖՆ-ՇՀԾՁԲ-11/2-14.7
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով ոչ ուշ, քան 2014թ. սեպտեմբերի 22-ը, ժամը 10:00։
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է Ա.Անանյանը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով, www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով, 2014թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 10:00-ին։
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ Ֆինանսների նախարարության կարիքների համար ավիասպասարկման ծառայությունների ձեռքբերումը:
ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ավիասպասարկման ծառայությունների տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև գնման առարկայի մասնագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերով:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված՝
ա/ գնման ընթացակարգին մասնակցելու դիմում, ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոտի հասցեն,
բ/ գնային առաջարկ:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել ԳԱԿ- ՇՀԾՁԲ-11/2 ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:
ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային փոտի հասցեն է ՝ mfra14@mail.ru

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 60 700243

Էլ. փոստ`