Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 25.09.2014թ. կայացած նիստի եզրակացության մասին

25.09.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման
հանձնաժողովի 25.09.2014թ. կայացած նիստի արձանագրությունից

Հիմք ընդունելով «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ (ՎԽ-017 լիցենզիա) կողմից 12.09.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` համաձայնություն չտալ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 12.09.2014թ. ներկայացված «Եվրոֆուտբոլ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը հետևյալ հիմքերով`
- «Խաղադրույքներ «ՔենոԲինգ» խաղային իրադարձության վրա» կետում սահմանված չէ վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման նկարագիրը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ):
- «Խաղադրույքներ «Բաքքարա» խաղային իրադարձության վրա» կետում հստակ սահմանված չէ, որ դեպքում է բանկիրի համար դուրս բերվում 3-րդ խաղաքարը:
- «Խաղադրույքներ «Բաքքարա» խաղային իրադարձության վրա» կետում նշված չէ «Ձեռքի անհատական տոտալ» և «Ձեռքում զույգ խաղաքար» խաղադրույքները սահմանվում են «Խաղացողի», թե «Բանկիրի» ձեռքի խաղաքարերի համար:
- «Խաղադրույքներ «Եվրոպական ռուլետկա» խաղային իրադարձության վրա» կետում նշված չէ վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման նկարագիրը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ):
- «Խաղադրույքներ «Բաքքարա» խաղային իրադարձության վրա» և «Խաղադրույքներ «Եվրոպական ռուլետկա» խաղային իրադարձության վրա» կետերում օգտագործվում են հասկացություններ, որոնք նշված խաղերի հետ առնչություններ չունեն:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700125

Էլ. փոստ`