Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 20.10.2014թ. կայացած նիստի եզրակացության մասին

20.10.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 20.10.2014թ. կայացած նիստի


Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և <<ԻԴԵԱԼ ԱՎՏՈ>> ՍՊԸ-ի 06.10.2014թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել <<ԻԴԵԱԼ ԱՎՏՈ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 30.09.2013թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5628 լիցենզիայի գործողությունը, իսկ նշված լիցենզիայի համար 1.500 ՀՀ դրամ տույժի գումարը ենթակա է վճարման:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700364

Էլ. փոստ`