Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային սարքավորումների (հեռախոսային ապարատներ) ձեռքբերման նպատակով «ՀՀ-ՖՆ-ՇՀԱՊՁԲ-14-2-11/12» ծածկագրով ընթացակարգի մասին

21.10.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ Կառավարության 05.12.2013թ.-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգի 15-րդ կետ

ՙ«ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/12»՚ ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռքբերել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ապրանքներ (հրավերը կցվում է):
Սույն հրավերի(ծանուցման) ծածկագիր է հանդիսանում` ՀՀ-ՖՆ-ՇՀԱՊՁԲ-14-2-11/12:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտը անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետև՝ կայք) միջոցով ոչ ուշ, քան 2014 թվականի հոկտեմբերի 30-ը, մինչև ժամը 10-00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է Գ.Ղազարյանը:
Հայտերը կբացվեն 2014 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 10-00-ին՝ www.armeps.am կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային սարքավորումների (հեռախոսային ապարատներ) ձեռքբերումը:
ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար հեռախոսային ապարատների (որը կազմված է՝ 2 չափաբաժնից) տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև գնման առարկայի մասնագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի(ծանուցման ) N-1 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված՝
ա. Գնման ընթացակարգին մասնակցելու դիմում (Հավելված N-5), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. Գնային առաջարկ (ՀավելվածN-5.1): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է ինքնարժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով (օրինակելի ձևերը կցվում են): Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ-ՖՆ-ՇՀԱՊՁԲ-14-2-11/12 ծածկագրով ընթացակարգի էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների հրավերի պահանջների համաձայն` յուրաքանչյուր չափաբաժնի համար գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե միավորի, այլ պայմանագրի կատարման համար առաջարկվող գնով /տվյալ չափաբաժնի ամբողջ քանակի համար առաջարկվող գնով/: Եթե մասնակցի կողմից գնային առաջարկը ներկայացվի միավորի գնով, ապա վերջինիս հայտը կգնահատվի անբավարար և կմերժվի:
Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը մինչև պայմանագրի կնքումը պետք է ներկայացնի գնման առարկայի իսկությունը (մատակարարված կամ մատակարարվելիք) հավաստող՝ արտադրողի կողմից տրամադրված վկայականի բնօրինակը և պատճենը:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/12» ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 60 700651

Էլ. փոստ`