Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ավիասպասարկման ծառայությունների ձեռք բերման «ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 11/2-6-3 ծածկագրով ընթացակարգի մասին

28.10.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ Կառավարության 05.12.2013թ.-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգի 15-րդ կետ

«ԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/2» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ծառայությունները: Սույն հրավերի (ծանուցման) ծածկագիր է հանդիսանում <<ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 11/2-6-3>>:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետ` կայք) միջոցով, ոչ ուշ քան 2014թ. հոկտեմբերի 30-ը, ժամը 09:00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է` ՀՀ ֆինանսների նախարարության ԳԿՎ գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Զ.Աբգարյանը (հեռ. 060-700-243):
Հայտերը կբացվեն 2014թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 09:00-ին կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ավիասպասարկման ծառայությունների ձեռքբերումը:
ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար` ավիասպասարկման ծառայությունների (որը կազմված է 1 չափաբաժնից) տեխնիկական բնութագրերը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի (ծանուցման) N3 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում (Հավելված N1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. գնային առաջարկ (Հավելված N2): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է արժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/2» ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ «ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 11/2-6-3» ծածկագրով ընթացակարգի էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների հրավերի պահանջների համաձայն` յուրաքանչյուր չափաբաժնի համար գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե միավորի, այլ պայմանագրի կատարման համար առաջարկվող գնով /տվյալ չափաբաժնի ամբողջ քանակի համար առաջարկվող գնով/: Եթե մասնակցի կողմից գնային առաջարկը ներկայացվի միավորի գնով, ապա վերջինիս հայտը կգնահատվի անբավարար և կմերժվի:

Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:

ՀՀ ՖՆ էլեկտրոնային փոստի հասցեն է` mfra14@mail.ru

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան1

Հեռ..` +374 60 700243

Էլ. փոստ`