Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար «ՖՆ-ՇՀԱՇՁԲ-11/3-14-4» ծածկագրով շրջանակային համաձայնագրերով նախատեսված տպագրական աշխատանքների ձեռք բերման հրավերի մասին

04.11.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ Կառավարության 05.12.2013թ.-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգի 15-րդ կետ

«ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-11/3» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված տպագրական աշխատանքներ: Սույն հրավերի (ծանուցման) ծածկագիր է հանդիսանում << ՖՆ-ՇՀԱՇՁԲ-11/3-14-4>>:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետ` կայք) միջոցով, ոչ ուշ քան 2014թ. նոյեմբերի 14-ը, ժամը 15:00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է` ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Անանյանը (հեռ. 060-700-238 ):
Գնման առարկայի նմուշը և տեխնիկական բնութագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարել՝ Ա.Աբամյանին (հեռ. 060-544-784):
Հայտերը կբացվեն 2014թ. նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար տպագրական աշխատանքների ձեռքբերումը:
ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար` տպագրական աշխատանքների (որը կազմված է 3 չափաբաժիններից) տեխնիկական բնութագրերը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի (ծանուցման) N3 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում (Հավելված N1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. գնային առաջարկ (Հավելված N2): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է արժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-11/3» ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ « ՖՆ-ՇՀԱՇՁԲ-11/3-14-4» ծածկագրով ընթացակարգի էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների հրավերի պահանջների համաձայն` յուրաքանչյուր չափաբաժնի համար գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե միավորի, այլ պայմանագրի կատարման համար առաջարկվող գնով /տվյալ չափաբաժնի ամբողջ քանակի համար առաջարկվող գնով/: Եթե մասնակցի կողմից գնային առաջարկը ներկայացվի միավորի գնով, ապա վերջինիս հայտը կգնահատվի անբավարար և կմերժվի:
<<ՖՆ-ՇՀԱՇՁԲ-11/3-14-4>> ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագրով նախատեսված է կանխավճար, ինչով պայմանավորված՝ ընտրված մասնակցը նախապես պետք է ներկայացնի կանխավճարի ապահովում /երաշխիքի ձևով/: Կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել, եթե ՀՀ կառավարության 10/02/11թ. թիվ 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 110-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն ընտրված մասնակիցը համաձայնում է պայմանագիրը կատարել մինչև 2014թ. դեկտեմբերի 20-ը:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան1

Հեռ..` +374 60 700238

Էլ. փոստ`