Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի 26.11.2014թ. կայացած նիստի եզրակացության մասին

26.11.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 26.11.2014թ. կայացած նիստի

1. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, <<ԷԴԻԿ ՍՈՆԱ>> ՍՊԸ-ի 14.11.2014թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել <<ԷԴԻԿ ՍՈՆԱ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 19.11.2013թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5640 լիցենզիայի գործողությունը:

2. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, <<ԹԱԳԱԺԱՌԱՆԳ>> ՍՊԸ-ի 14.11.2014թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել <<ԹԱԳԱԺԱՌԱՆԳ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 15.11.2012թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի >> թիվ ՊԼ-5572 լիցենզիայի գործողությունը՝ միաժամանակ հայտնելով, որ նշված լիցենզիայի համար 141.000 ՀՀ դրամ տուրքի և տույժի գումարը ենթակա է վճարման:

3. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, ԱՁ Տիգրան Դոնապետյանի 18.11.2014թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել ԱՁ Տիգրան Դոնապետյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 03.12.2013թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5650 լիցենզիայի գործողությունը:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 60 700 363

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`