Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար «ՀՀՖՆ–ՇՀԱՊՁԲ-11/12-14-2» ծածկագրով ԷԼԵԿՏՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆՄԱՆ հրավերի մասին

27.11.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ Կառավարության 05.12.2013թ.-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգի 15-րդ կետ

«ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/12» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ապրանք: Սույն հրավերի (ծանուցման) ծածկագիր է հանդիսանում << ՀՀՖՆ–ՇՀԱՊՁԲ-11/12-14-2>>:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետ` կայք) միջոցով, ոչ ուշ քան 2014թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 10:00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է` ֆինանսների նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Անանյանը (հեռ. 060-700-238 ):
Գնման առարկաների տեխնիկական բնութագրերին վերաբերող հարցերով դիմել Հ.Ղազարյանին՝ հեռ.060-700-110:
Հայտերը կբացվեն 2014թ դեկտեմբերի 9-ին, ժամը 10:00-ին կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար էլեկտրոտեխնիկայի և կենցաղային սարքավորումների ձեռքբերումը:
ՀՀ Ֆինանսների նախարարության կարիքների համար` էլեկտրոտեխնիկայի և կենցաղային սարքավորումների (որոնք կազմված են 4 չափաբաժիններից) տեխնիկական բնութագրերը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի (ծանուցման) N3 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում (Հավելված N1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. գնային առաջարկ (Հավելված N2): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է արժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/12» ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով: Ընդ որում գնային առաջարկը համարժեք ապրանքի համար ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է հայտով ներկայացնել նաև առաջարկվող /համարժեք/ գնման առարկայի տեխնիկական բնութագիրը:

Միաժամանակ հայտնում ենք, որ
1. « ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/12» ծածկագրով ընթացակարգի էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների հրավերի պահանջների համաձայն` յուրաքանչյուր չափաբաժնի համար գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե միավորի, այլ պայմանագրի կատարման համար առաջարկվող գնով /տվյալ չափաբաժնի ամբողջ քանակի համար առաջարկվող գնով/: Եթե մասնակցի կողմից գնային առաջարկը ներկայացվի միավորի գնով, ապա վերջինիս հայտը կգնահատվի անբավարար և կմերժվի:
2. Գնման գործընթացը կազմակերպվում է <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով:
3. << ՀՀՖՆ–ՇՀԱՊՁԲ-11/12-14-2>> ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագրով նախատեսված է կանխավճար, ինչով պայմանավորված՝ ընտրված մասնակցը համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում, նախապես պետք է ներկայացնի կանխավճարի ապահովում /երաշխիքի ձևով/: Կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել, եթե ՀՀ կառավարության 10/02/11թ. թիվ 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 110-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն ընտրված մասնակիցը համաձայնում է պայմանագիրը կատարել մինչև 2014թ. դեկտեմբերի 20-ը:

Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:
ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային փոստի հասցեն է` mfra14@mail.ru

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 60 700238

Էլ. փոստ`