Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող, հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում որպես շահումի տրամադրում մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով շրջանակային համաձայնագրերով նախատեսված ընթացակարգի մասին

16.12.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ Ֆինանսների նախարարություն
ՀՀ Կառավարության 05.12.2013թ.-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգի 15-րդ կետ

«ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/21» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ապրանքներ: Սույն հրավերի (ծանուցման) ծածկագիր է հանդիսանում <<ՀՀՖՆ–ՇՀԱՊՁԲ-11/21-14-4>>:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետ` կայք) միջոցով, ոչ ուշ քան 2014թ. դեկտեմբերի 25-ը, ժամը 10:00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է` ՀՀ ֆինանսների նախարարության ԳԿՎ գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Անանյանը (հեռ. 060-700-238 ):
Գնման առարկայի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարել՝ Հասմիկ Ղազարյանին (հեռ. 060-700-110):
Հայտերը կբացվեն 2014թ դեկտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող, հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում որպես շահումի տրամադրում մարդատար ավտոմեքենաների ձեռքբերումը / այսուհետ՝ Մարդատար ավտոմեքենաներ/:
Մարդատար ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի (ծանուցման) N3 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում (Հավելված N1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. գնային առաջարկ (Հավելված N2): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է արժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/21» ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:
ՀՀ ՖՆ էլեկտրոնային փոստի հասցեն է` mfra14@mail.ru

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 60 700110

Էլ. փոստ`