2014թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 11.20-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի հերթական նիստի մասին
17.12.2014
ՕՐԱԿԱՐԳ
2014թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 11.20-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի հերթական նիստի
1. <<ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա>> ՍՊԸ-ի (այսուհետ` ՍՊԸ) կողմից <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<ե>> կետով սահմանված պահանջը խախտելու համար Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն համապատասխան պատասխանատվության միջոցի (ՍՊԸ-ին 12.03.2008թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 056 լիցենզիայի գործողության դադարեցում) կիրառման վերաբերյալ հարցը:
2. <<ՍԱԱՄ-ԱՈՒԴԻՏ>> ՓԲԸ-ի (այսուհետ` ՓԲԸ) կողմից Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<ե>> կետով սահմանված պահանջը խախտելու համար Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն համապատասխան պատասխանատվության միջոցի (ՓԲԸ-ին 12.07.2011թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 090 լիցենզիայի գործողության դադարեցում) կիրառման վերաբերյալ հարցը:
3. Աուդիտոր Ասյա Գալստյանի որակավորման վկայականի (տրված՝ 12.11.2009թ. թիվ 100) գործողությունը <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի <<զ>> կետի համաձայն դադարեցնելու վերաբերյալ հարցը:
Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1
Հեռ..` +374 60 700364
Էլ. փոստ`