Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 2014թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 11.20-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի հերթական նիստի մասին

19.12.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կարգի սպասարկման բաժնի պետ` պարոն Հարություն Խուդգարյանին
Խնդրում ենք 17.12.2014թվականի թիվ 060267 նույնականացման համարով ներկայացված հայտարարության փոխարեն հրապարակել ստորև ներկայացվող հայտարարությունը:

ՕՐԱԿԱՐԳ
2014թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 11.20-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի հերթական նիստի

1. <<ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա>> ՍՊԸ-ի (այսուհետ` ՍՊԸ) կողմից <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<ե>> կետով սահմանված պահանջը խախտելու համար Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն համապատասխան պատասխանատվության միջոցի (ՍՊԸ-ին 12.03.2008թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 056 լիցենզիայի գործողության դադարեցում) կիրառման վերաբերյալ հարցը:
2. <<ՍԱԱՄ-ԱՈՒԴԻՏ>> ՓԲԸ-ի (այսուհետ` ՓԲԸ) կողմից Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<ե>> կետով սահմանված պահանջը խախտելու համար Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն համապատասխան պատասխանատվության միջոցի (ՓԲԸ-ին 12.07.2011թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 090 լիցենզիայի գործողության դադարեցում) կիրառման վերաբերյալ հարցը:
3. Աուդիտոր Ասյա Գալստյանի որակավորման վկայականի (տրված՝ 12.11.2009թ. թիվ 100) գործողությունը <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի <<զ>> կետի համաձայն դադարեցնելու վերաբերյալ հարցը:
4. Աուդիտոր Սամվել Ասլանյանի որակավորման վկայականի (տրված՝ 10.12.2009թ. թիվ 110) գործողությունը <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի <<զ>> կետի համաձայն դադարեցնելու վերաբերյալ քննարկում:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700364

Էլ. փոստ`