Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 21.01.2015թ. կայացած նիստի մասին

21.01.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)
21.01.2015թ. կայացած նիստի

Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ Կառավարության 2012 թվականի մարտի 22-ի թիվ 346-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգի>> 10-րդ կետը` Հանձնաժողովը եզրակացրեց`
Առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին հաստատել <<ՀԱՅԱՈՒԴԻՏ>> ՍՊԸ-ի տնօրենի թեկնածու Արգամ Հենրիկի Խաչատրյանի` <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով և նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանությունը:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 11 800367

Էլ. փոստ`