Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 26.01.2015թ. կայացած նիստի մասին

26.01.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)
26.01.2015թ. կայացած նիստի

1. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և <<ԴԻԱՄՍԹՈՈՒՆ>> ՍՊԸ-ի 15.01.2015թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել <<ԴԻԱՄՍԹՈՈՒՆ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 21.01.2014թ. տրված <<Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ>> (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման>> թիվ ՊԼ-5666 լիցենզիայի գործողությունը:

2. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և ԱՁ Լևոն Գրիգորյանի 19.01.2015թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել ԱՁ Լևոն Գրիգորյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 11.12.2014թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5719 լիցենզիայի գործողությունը:

Հասցե` ք. Երևան, Մազմանյան 5

Հեռ..` +374 11 800367

Էլ. փոստ`