Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 29.01.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացության մասին

29.01.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

29.01.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 16.01.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ի լրումն 19.01.2015թ. և 20.01.2015թ. ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 16.01.2015թ. ներկայացված «Շահող Սրտեր» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Վիճակախաղի տոմսի աշխատանքային նմուշի «Հեռուստախաղարկության մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 2-րդ կետի համաձայն` խաղաքարերը պարկից հանվում են խաղավարի կողմից, իսկ Կանոնակարգի «Հեռուստախաղարկության մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 4.2 ենթակետում նման դրույթ նախատեսված չէ:
- Կանոնակարգի` «Վիճակախաղի մասնակիցների իրավունքները» 14.1 կետում սահմանված է, որ դրամային մանր շահումները (մինչև 20.000 դրամ ներառյալ) վճարվում են նաև տոմսերի իրացման կետերից, իսկ «Շահումները տալու վայրը և ժամկետները» 11-րդ կետում շահումների տրման նման դրույթ սահմանված չէ:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 366

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`