Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար հեռուստատեսային ծառայության ձեռքբերման նպատակով «ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ-11/4-04/15» ծածկագրով շրջանակային համաձայնագրերով նախատեսված ընթացակարգի մասին

27.02.2015

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարության 2013թ. թիվ 1370-Ն որոշում

«ԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/4» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ծառայություն: Սույն հրավերի (ծանուցման) ծածկագիր է հանդիսանում «ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ-11/4-04/15»:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետ` կայք) միջոցով, ոչ ուշ, քան 2015թ. Մարտի 10-ը, ժամը 11:00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ ֆինանսների նախարարության ԳԿՎ գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Արմեն Մարտիրոսյանը (հեռ. 011-800-115):
Հայտերը կբացվեն 2015թ. Մարտի 10-ին, ժամը 11:00-ին՝ www.armeps.am կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար հեռուստատեսային ծառայության ձեռքբերումը:
ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար հեռուստատեսային ծառայության մատուցման տեխնիկական բնութագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի (ծանուցման) N 3 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում (Հավելված N 1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. գնային առաջարկ (Հավելված N 2): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է արժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/4» ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ
1. «ԳԱԿ-ՇՀԾՁԲ-11/4» ծածկագրով ընթացակարգի էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների հրավերի պահանջների համաձայն` գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել պայմանագրի կատարման համար առաջարկվող գնով:
2. Գնման ընթացակարգը կազմակերպվում է «Գնումների մասին» ՀՀ օրենք 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն:
Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:
ՀՀ ՖՆ էլեկտրոնային փոստի հասցեն է` armen.martirosyan84@gmail.com:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 118

Էլ. փոստ`