Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի 27.03.2015թ. կայացած նիստի եզրակացության մասին

27.03.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)
27.03.2015թ. կայացած նիստի

Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և <<ԱՐՍԱԹ>> ՍՊԸ-ի 12.03.2015թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել <<ԱՐՍԱԹ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 22.11.2013թ. տրված <<Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ>> (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ՝ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության>> թիվ ՊԼ-5644 լիցենզիայի գործողությունը` միաժամանակ հայտնելով, որ նշված լիցենզիայի համար 15.075 ՀՀ դրամ տույժի գումարը ենթակա է վճարման:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`