Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 13.04.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

15.04.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

13.04.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Տեմպ Սէթ» ՍՊԸ կողմից 23.03.2015թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 01.04.2015թ կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի նիստին «Տեմպ Սէթ» ՍՊԸ կողմից ներկայացված փաստաթղթերը, 02.04.2015թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 13.04.2015թ. «Տեմպ Սէթ» ՍՊԸ տնօրենի կողմից լիազորված անձ Ա.Ղարոյանի միջնորդությամբ ներկայացված փաստաթղթերը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով` «Տեմպ Սէթ» ՍՊԸ կողմից 23.03.2015թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարել և Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Սարալանջի փողոց թիվ 2 հանգստյան տուն վայրում տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա:
2. Հաշվի առնելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ 25.03.2015թ. թիվ 4 գրությունը, կից փաստաթուղթը, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 25.03.2015թ. թիվ 1694-02 գրությունը, կից փաստաթղթերը, «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տնօրենի կողմից լիազորված անձ Գ.Անտոնյանի 13.04.2015թ. միջնորդությունը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով (Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը)` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիայի նկատմամբ 03.04.2015թ. հարուցված պատասխանատվության միջոցի կիրառման վարույթը կարճել:
3. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 03.04.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 03.04.2015թ. ներկայացված «Դոմինո» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին:
4. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 03.04.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 03.04.2015թ. ներկայացված «Զառ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`