Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Ա. Մանուկյան թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին և 4-րդ հարկերից 63.1 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը:

23.07.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Ա. Մանուկյան թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին և 4-րդ հարկերից 63.1 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. օգոստոսի 15-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 75000 դրամ:

Հասցե` ք.Երևան,Դ.Անհաղթի 23

Հեռ..` +374 10 237300

Վեբ կայք` http://www.spm.am

Էլ. փոստ`