Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Անդրանիկի 83 հասցեում գտնվող «Երևանի Դ.Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոց, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 295.3 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
04.09.2014
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն, պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Անդրանիկի 83 հասցեում գտնվող «Երևանի Դ.Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոց, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 295.3 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` ժամը 16:30-18:00 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 14:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 48300 դրամ: