Վարձակալությամբ տրամադրվում է`ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոց թիվ 11 հասցեում գտնվող «Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 123.6 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքիը
28.10.2014
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոց թիվ 11 հասցեում գտնվող «Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 123.6 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` շաբաթական երկու օր /երեքշաբթի, շաբաթ/ ժամը 15:00-16:00 մշակութային ծրագրերի իրականացման նպատակով մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. նոյեմբերի 19-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 11000 դրամ: