Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Տ.Մեծ պողոտա թիվ 26ա հասցեում գտնվող «Երևանի Աղ.Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 133.1 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
06.11.2014
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Տ.Մեծ պողոտա թիվ 26ա հասցեում գտնվող «Երևանի Աղ.Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 133.1 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` շաբաթական երեք օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ,/ ժամը 18:00-19:30 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերի 2-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 13500 դրամ: