Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է`ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Նոր-Նորք Դ.Մալյան փողոց թիվ 24 հասցեում գտնվող «Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 180 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը

10.11.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԿԱ ՊԳԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Նոր-Նորք Դ.Մալյան փողոց թիվ 24 հասցեում գտնվող «Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 180 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի` շաբաթական 6 օր /2 օր ժամը՝ 16:00-18:00, 4 օր 17:00-18:00/ մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերի 2-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 55000 դրամ:

Հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի 23

Հեռ..` +374 10 237300

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`