Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան 4 հասցեում գտնվող «Երևանի թիվ 181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 154.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը

09.12.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԿԱ ՊԳԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան 4 հասցեում գտնվող «Երևանի թիվ 181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 154.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական վեց օր ժամը 15:00-18:00 մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. հունվարի 16-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 49500 դրամ:

Հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի 23

Հեռ..` +374 10 23 73 00

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`