Վարձակալությամբ տրամադրվում է`ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Անդրանիկի 83 հասցեում գտնվող «Երևանի Դ.Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 295.3 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
17.12.2014
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Անդրանիկի 83 հասցեում գտնվող «Երևանի Դ.Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 295.3 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` ժամը 16:30-18:00 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. հունվարի 23-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 48300 դրամ: