Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Սևանի փողոց թիվ 132 հասցեում գտնվող «Երևանի Հովհ. Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 4-րդ հարկից 51.8 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
16.01.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Սևանի փողոց թիվ 132 հասցեում գտնվող «Երևանի Հովհ. Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 4-րդ հարկից 51.8 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական երկու օր ժամը 16:00-19:00 մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. փետրվարի 9-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 12000 դրամ: