Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Ավանեսովի փողոց թիվ 10 հասցեում գտնվող «,Երևանի թիվ 160 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 220.9 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը:
19.03.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «,Աճուրդի կենտրոն,, պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Ավանեսովի փողոց թիվ 10 հասցեում գտնվող «,Երևանի թիվ 160 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 220.9 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ ժամը 16:30-17:30 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. ապրիլի 13-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում: Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 21000 դրամ: