Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Ֆրունզե 4 հասցեում գտնվող «Երևանի թիվ 154 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 180.2 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը
14.04.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ,«Աճուրդի կենտրոն,, պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Ֆրունզե 4 հասցեում գտնվող <Երևանի թիվ 154 հիմնական դպրոց> ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 180.2 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր /երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ/ ժամը 18.30-20.30 մարզական ծրագրերի իրականացման նպատակով մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. մայիսի 7-ին, ժամը՝ 14:00-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 22000 դրամ: