Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության ք.Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա փակուղի թիվ 2 հասցեում գտնվող «Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 411.1ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
28.08.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության ք.Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա փակուղի թիվ 2 հասցեում գտնվող «Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 411.1ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` /1-ին հարկից 61.6ք.մ. ժամը 18:00-21:00, 1-ին հարկից 38.1ք.մ. շուրջօրյա, 3-րդ հարկից 311.4 ք.մ. ժամը 17:00-18:00/ մշակութային, մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 12:00-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 30000 դրամ: