Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հարգելի այցելու

Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի (այժմ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք) պահանջներին համապատասխան: Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև այս կայքում: Այստեղ Դուք նաև կարող եք գրանցվել որպես բաժանորդ և էլեկտրոնային փոստով ստանալ կայքում տեղադրվելիք Ձեզ հետաքրքրող հայտարարություններն ու ծանուցումները: Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները Դուք կարող եք ներկայացնել ուղարկելով նամակ moderator@moj.am էլեկտրոնային փոստի հասցեով :

Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքը: 

Ինչպես դիմել

Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:

Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում:

Գնումների հայտարարությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև www.gnumner.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնում

Վերջին լրացումները

31.03.2024

«Ազատական» կուսակցության 2021 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվություն
Հայտատու` «Ազապական» կուսակցություն

19.03.2024

Հարություն Աշոտի Փիլոյանին սնանկ ճանաչելու և կառավարիչ նշանակելու մասին
Հայտատու` Հարություն Աշոտի Փիլոյանի սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյան

19.03.2024

Ռոբերտ Ջիվանի խաչատրյանին սնանկ ճանաչելու և կառավարիչ նշանակելու մասին
Հայտատու` Ռոբերտ Ջիվանի խաչատրյանի սնանկության կառավարիչ Գարիկ Յավրումյան

19.03.2024

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Արտավազ գյուղի Նախադպրոցական ուսումնական հաստատություն >>ՀՈԱԿ-ի թափուր պաշտոնների համար մրցույթ
Հայտատու` .ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ում

19.03.2024

Լուսիկ Մարտիրոսյանի պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին
Հայտատու` Լուսիկ Մարտիրոսյանի սնանկության կառավարիչ Գարիկ Յավրումյան