Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Առողջապահության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 11-33.4-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

18.04.2024

Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Առողջապահության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 11-33.4-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 11-33.4-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2024 թվականի ապրիլի 17-ից մինչև 2024 թվականի ապրիլի 23-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդված՝ 1, 10, 16, 20, 25, 36, 82, հոդ. 27 կետ 1, 47 կետ 6, հոդված 8 մաս 4, հոդված 37 մաս 4, հոդված 124 մասեր 1,3, հոդված 162, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 4, հոդված 9 կետ 2, հոդված 10 կետեր 2, 3, 9, 16, հոդված 11 կետ 8, հոդված 12 կետ 3, հոդված 17 կետ 1, հոդված 19 կետ 6, հոդված 20 կետ 1, հոդված 21 կետ 3, հոդված 24 կետ 1, հոդված 23, մաս 3, հոդված 16, մաս 2, հոդված 2, մաս 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
• «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816
• «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=34872

• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 5, 6, 7, 8, հոդված 8 կետ 12, հոդված 11 կետ 2, հոդված 15 կետ 1, հոդված 9 կետեր 11, 12, 13, 14, հոդ 4, մաս 2,3,4, հոդ 10, մաս 1, հոդ 20, մաս 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159081

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1504, 1505):

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`