Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/10–86/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
17.07.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Մ.Մեժլումյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/10–86/15 կատարողական վարույթ՝ Աշոտ Լավրենտի Առուշանյանից համապարտությամբ հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի 55.500.000 ՀՀ դրամ, որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: