Գույքի անբավարարության հիմքով թիվ 01231023 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
25.10.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ք. Նամաթյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01231023 կատարողական վարույթ` Աղասի Իոսիֆի Հարությունյանից հօգուտ Մարիամ Շավարշի Խաչիբաբյանի բռնագանձել 17.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 2015 թվականի հունվարի 15-ի ստացականով տրված գումար, և այդ գումարի նկատմամբ 2015 թվականի հունիսի 01-ից հաշվեգրել տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի համապատասխան, մինչև պարտքի գումարը ամբողջությամբ վերադարձնելու օրը։
Պատասխանող` Աղասի Իոսիֆի Հարությունյանից հօգուտ Մարիամ Շավարշի Խաչիբաբյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Պատասխանող` Աղասի Իոսիֆի Հարությունյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 158.268 ՀՀ դրամ՝ որպես հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 17.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ 2015 թվականի հունիսի 01-ից հաշվեգրված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի գումարի 2 տոկոսը, որպես պետական տուրքի գումար՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ