Գույքի անբավարարության հիմքով թիվ 00873218 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
25.10.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Գարիկ Շահինյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 00873218 կատարողական վարույթ` Արմեն Մաթևոսյանից հօգուտ «Հայկ Լիաննա» ՍՊԸ-ի 1.064.000 դրամ՝ որպես պարտավորության գումար, բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։