Գույքի անբավարարության հիմքով թիվ 03154502 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
09.04.2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արման Ավագյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 03154502 կատարողական վարույթով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13.02.2017թ. տրված թիվ ԵՄԴ /1101/02/16 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Նիկոլայ Շահսմեիլի Այդինյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 250.000 ՀՀ դրամ և կատարողական թերթով հաշվարկվող տոկոսներ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնում պարտապան Նիկոլայ Շահսմեիլի Այդինյանի վերաբերյալ հարուցված թիվ 01970197 կատարողական վարույթով պարտապանի պարտքը կազմում 6.027.185 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Իրականացված կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձում է տարածվել պարտապանի աշխատավարձի 50 տոկոսի վրա, որը նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ