Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 00190562 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

10.06.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 և «Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Արմենուհի Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 00190562 կատարողական վարույթը՝ ՀՀ Ավան և Նոր Նորք վարչ. շրջ. ընդ. իրավ. դատարանի կողմից 28.12.2016թ. տրված թիվ ԵԱՆԴ/0010/02/14 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապաններ Գուրգեն Սամվելի Մելքոնյանից և Անահիտ Վեմերի Մելքոնյանից համապարտության կարգով հօգուտ Կոնվերս բանկ ՓԲԸ-ի բռնագանձել 34.997,34 ԱՄՆ դոլարին ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, ինչպես նաև 283.647 ՀՀ դրամ որպես նախապես վճարված արբիտրաժային գումար: Բռնագանձումը տարածել ք.Երևան, Ազատության պող. 2 շենքի թիվ 40 բնակարանի վրա, կասեցնելու մասին:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարտապանին պատկանող և գրավադրված ք.Երևան, Ազատության պող. 2 շենքի թիվ 40 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը փորձագետի թիվ ԷՊՐ 239/2022 եզրակացությամբ գնահատվել է 18.700.000 ՀՀ դրամ, իսկ պարտքը 08.06.2022թ. դրությամբ կազմում է 110.497,90 ԱՄՆ դոլար և 307.297,20 ՀՀ դրամ:
Կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապան Անահիտ Վեմերի Մելքոնյանի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավել չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`