Գույքի անբավարարության հիմքով թիվ 09316094 կատարողական վարույթը կասեցնելու մասին
14.07.2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Արմենուհի Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 09316094 կատարողական վարույթը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.07.2022թ. տրված թիվ ԵԴ/12714/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է Արտակ Գեղամի Մխիթարյանից ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 2.174.959 ՀՀ դրամ և վճռով հաշվարկվող տոկոսները, կասեցնելու մասին: Կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարզվել է, որ պարտապանի անվամբ Ծառայությունում առկա են հարուցված բռնագանձման բնույթի այլ կատարողական վարույթներ: Կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի կատարման ընթացքում պարտապան Արտակ Գեղամի Մխիթարյանի ողջ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավել չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար և պարտապանին պատկանող այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել: