Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 04650278 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

28.10.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 և «Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Արմենուհի Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 04650278 կատարողական վարույթը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.02.2021թ. տրված թիվ ԵԴ/20294/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Սամվել Արմենի Թադևոսյանից հօգուտ Գլաձոր ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 1.162.627,90 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսները: Բռնագանձումը տարածել պատասխանող Ռաֆայել Կճանյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Յան Ռայնիսի փողոց, 90 շենք, բնակարան 33 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Սամվել Թադևոսյանից և Ռաֆայել Կճանյանից համապարտության կարգով հօգուտ Գլաձոր ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 27.260 ՀՀ դրամ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, կասեցնելու մասին:
Կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապան Սամվել Արմենի Թադևոսյանի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավել չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`