թիվ 07039841 կատարողական վարույթով պարտապան Արմեն Բրուդյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
11.01.2023
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 15.01.2021թ. տրված թիվ ԵԴ/8505/17/20 կատարողական թերթի համաձայն պետք է Արմեն Ռոբերտի Բրուդյանից հօգուտ Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 2.249.840 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, բռնագանձումը տարածելով Nissan Fuga 3.5 մակնիշի 2004թ. արտադրության 35 SM 642 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: