ԳՈՒՅՔԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
21.02.2023
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ/1191/02/16 կատարողական թերթի համաձայն պետք է Մարտիրոս Արշակյանից և մյուսներից համապարտության կարգով հօգուտ << ԿԱՄՈՒՐՋ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 3.441.491 ՀՀ դրամ և տոկոսներ:
Պարտապաններից անհրաժեշտ է բռնագանձել նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար՝ բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով:
Վերը նշված կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով անհրաժեշտ է ուղղակի վաճառքի ներկայացնել պարտապան Մարտիրոս Աշրակյանին պատկանող՝ 1973թ-ի արտադրության, ՎԱԶ 2102 մակնիշի, 21 ՕՕ 093 համարանիշի ավտոմեքենան, որը համաձայն կատարողական վարույթում առկա նյութերի՝ հանդիսանում է նրա կնոջ՝ Արմենուհի Գրիգորյանի հետ համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույք: