Թիվ 08926211 կատարողական վարույթով որոշում՝ Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին / պարտապան Սինարիտ Պետրոսյան /
08.05.2023
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.04.2022թ-ին տրված թիվ ԼԴ1/1373/02/21 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Արմինե Հովսեփյանից և Սինարիտ Պետրոսյանից համապարտության կարգով հօգուտ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 2.084,39 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև 20.673 ՀՀ դրամ՝ նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պարտապաններից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել պարտապան՝ Սինարիտ Պետրոսյանին՝ սեփականության իրավունքով պատկանող, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի, 51-րդ թաղամասում գտնվող թիվ 2485454 և 2485455 վկայականներով պետական գրանցում ստացած անշարժ գույքերի վրա: