Բեռնման, բեռնաթափման և բեռնափոխադրման ծառայություններ մատուցելու մրցույթ
02.02.2024
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված վտարման կատարողական գործողությունների ընթացքում պարտապանների գույքի բեռնման, բեռնաթափման և բեռնափոխադրման ծառայություններ մատուցելու մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի նշված աշխատանքներն իրականացնելու տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ:
Վտարման կատարողական գործողություններն իրականացվում են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում:
Մրցույթին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Ծառայության տնտեսական բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 09.02․2024թ, ժամը 10:00-ն :
Մրցույթի հաղթող կճանաչվեն մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցները:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր:
Հասցե` Հալաբյան 41 ա
Հեռ..` 060713591
Էլ. փոստ`