Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առանձին կատարողական գործողությունների իրականացման բաժնի առաջատար խորհրդատուի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 28/03/2024թ.

28.03.2024

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Անձնակազմի կառավարման բաժին
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 12-րդ և 12.1 հոդված

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առանձին կատարողական գործողությունների իրականացման բաժնի 1 առաջատար խորհրդատուի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-28.7-Ա/ԱԽ-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Առանձին կատարողական գործողությունների իրականացման բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Առանձին կատարողական գործողությունների իրականացման բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (դիմումի ձև),
2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3. երկու լուսանկար՝ 3x4 չափի,
4. ինքնակենսագրություն,
5. տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորմանը կամ կրթական մակարդակին ներկայացված պահանջները բավարարելը հավաստող փաստաթղթի պատճեն,
6. օրենսդրությամբ սահմանված փորձառությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի
9.1-ին կետով սահմանված հանգամանքները հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում), 7. հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ,
8. գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրեական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին,
9. պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի
մարտի 29-ից ապրիլի 4-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ kadrer.mrcuyt@harkadir.am), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000 - 1300 և 1400 - 1800:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 1030, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 189696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ է:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմվելու են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7.
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=188764
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=186960
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=190625
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=187287

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 243, 247, 265, 283, 435, 436, 437, 440, 441, 446, 490, 507, 509, 510.

Հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=189521
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206.5, 255, 283.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=190090
ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=186962
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք.
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=190359
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենք․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=190387
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=163058
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53, 62, 63.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=165294
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7, հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=189439
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 20, 21.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=175823
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=189406
«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146 որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145346
ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» թիվ 245 որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81523
ՀՀ կառավարության 13.07.2017թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114886
Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման.
Հղումը՝ https://cesa.am/shared-files/1161/%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D4%BE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%80%D4%B1%D5%90%D4%BF%D4%B1%D4%B4%D4%BB%D5%90-2023-%D5%A1%D5%BC-31%E2%80%A403%E2%80%A42023.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112, 00113):

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` /060/ 713-420 / ներքին 00505, 00112, 00113/

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`