Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մարկոս Հովնանյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառքի ներկայացնելու մասին

28.05.2015

Հայտատու` Մարկոս Հովնանյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.05.2015թ-ին հայտարարված Մարկոս Հովնանյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 15.06.2015թ ժամը 12.00-ին Մարկոս Հովնանյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ թույլատրված` դատարանի ք. Վեդի, Թումանյան փողոց հասցեի նստավայրում կանցկացվի Մարկոս Հովնանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 10% իջեցված գներով, երկու լոտով.
ԼՈՏ-1. 135,8քմ մակերեսով մեկհարկանի բնակելի տուն` տեղակայված 0,23 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա Արարատի մարզի Հովտաշեն համայնքի Պ. Սևակի 16 հասցեում, կառուցված 1960թ-ին: Տան հիմքը` բետոնյա, պատերը` քարից, միջհարկային ծածկը` միաձույլ ե/բ, տանիքն ասբոշիֆեր, տան բոլոր դռները և պատուհանները` փայտյա, դարպասը` երկաթյա: Առկա են օժանդակ շինություններ`106,0քմ մակերեսով մետաղական կոնստրուկցիայով և ասբոշիֆերով ծածկ, 88,0 քմ մակերեսով ավտոտնակ, որը կիսաքանդ վիճակում է: Բնակելի տան ներքին հարդարանքը գտնվում է միջինից ցածր վիճակում: Տունն ապահովված է ջրով, հոսանքով: Տնամերձ հողամասը մշակված և բարեկարգ վիճակում է: Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Մարկոս Հովնանյանին /վկայական թիվ 0152975. տրված 28.09.2000թ/ և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը ` 2.108.012 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 0,138 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող Արարատի մարզի Հովտաշեն համայնքում, սեփականատեր` Մարկոս Հովնանյանին /վկայական թիվ 0152976. տրված 28.09.2000թ/: Մեկնարկային գինը ` 43.930 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված սնանկության գործով թիվ 2477601142120010 հատուկ հաշվին և մինչև աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Վեդի, Թումանյան փողոց հասցեում:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`