Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արթուր Նահապետյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

28.05.2015

Հայտատու` ԱՁ Արթուր Նահապետյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.05.2015թ-ին հայտարաված ԱՁ Արթուր Նահապետյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 15.06.2015թ-ին ժամը 12:30-ին ԱՁ Արթուր Նահապետյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի ք. Վեդի, Թումանյան փողոց հասցեի նստավայրում տեղի կունենա գույքի կրկնակի աճուրդային վաճառք՝ նախկին չկայացած աճուրդի համեմատ 20% իջեցված գներով՝ հետևյալ լոտերով:
ԼՈՏ-4. «DAEWOO NEXIA GL» մակնիշի ավտոմեքենար, 2008թ արտադրության, թվով երեք հատ: Մեքենաները շահագործման համար ոչ պիտանի վիճակում են: Լոտը բաղկացած է երեք առանձին ենթալոտերից: Մեկ մեքենայի մեկնարկային գինը` 296.253 դրամ :
ԼՈՏ-6. «ՎԱԶ 21074» մակնիշի 2004թթ արտադրության մեքենա՝ 1 հատ: Տեխնիկական նկարագիրը. Պետհամարանիշ՝ 11 ՏԼ 280, տեխանձնագիր՝ SF 009656, գույնը սպիտակ, գտնվում է շահագործման համար ոչ պիտանի վիճակում : Հանդիսանում է գրավի առարկա: Մեկնարկային գինը`194.331 դրամ:
ԼՈՏ-7. «ՎԱԶ 2107» մակնիշի 2004թթ արտադրության մեքենա՝ 1 հատ: Տեխնիկական նկարագիրը. Պետհամարանիշ՝ 11 ՏԼ 279, տեխանձնագիր՝ SF 009655, գույնը սպիտակ, գտնվում է շահագործման համար ոչ պիտանի վիճակում: Հանդիսանում է գրավի առարկա: Մեկնարկային գինը`180.062 դրամ::
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված ԱՁ Արթուր Նահապետյանի սնանկության գործով թիվ 2477604093150000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ն կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`