Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արտգրաունդ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.05.2015

Հայտատու` «Արտգրաունդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.04.15թ.. հայտարարված «Արտգրաունդ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
16.06.15թ. ժամը 11:00-ին «Արտգրաունդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ կանցկացվի «Արտգրաունդ» ՍՊԸ-ին պատկանող,  ինչպես նաև որպես «Արտգրաունդ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք երրորդ անձ հանդիսացող Ա. Մկոյանի կողմից «Յունիբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդը ՝առանձին-առանձին լոտերով:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1 Ք. Չարենցավան, Երևանյան 6 հասցեում գտնվող, 1783,6 քմ ընդհանուր մակերեսով փայտամշակման արհեստանոց և 2500 քմ ընդհանուր մակերեսով հողամաս – 13129000 դրամ
Լոտ 2 Մեծաբեկոր կտրող հաստոց ALAWCO BC-08, 2008թ. – 6780000 դրամ
Լոտ 3 Մեծաբեկոր կտրող հաստոց ALAWCO BC-08, 2008թ. – 6780000 դրամ
Լոտ 4 Հղկող-փայլեցնող հաստոց ALAWCO CP-08, 2008թ. – 7090000 դրամ
Լոտ 5 Փայլեցնող հաստոց ALAWCO PL12, 2008թ.  – 7245000 դրամ
Լոտ 6  Չափաբերող հաստոց, 2008թ.  – 330000 դրամ
Լոտ 7 Չափաբերող հաստոց, 2008թ.  – 252000 դրամ
Լոտ 8 Չափաբերող հաստոց, 2008թ.  – 252000 դրամ
Լոտ 9 Անվավոր ամբարձիչ Komatsu FD15-16, 2008թ. – 659000 դրամ
Գույքի ընդհանուր արժեքը կազմում է 42517000  /քառասուներկու  միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար/  ՀՀ դրամ:
Գույքը գտնվում է ք. Չարենցավան, Երևանյան 6 հասցեում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028018476500 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00  և ներկայացվեն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել ընկերության սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)
 

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922