Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Էդվին Եղնանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.07.2015

Հայտատու` Ա/Ձ Էդվին Եղնանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ.-ի հուլիսի 1-ին հայտարարված « Ա/Ձ Էդվին Եղնանյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2014թ.-ի թիվ ԿԴ/0026/04/14 որոշման 2015թ,-ի հուլիսի 21-ին ժամը 12,00-ին, Ա/Ձ Էդվին Եղնանյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում / ք,Հրազդան, Մ/Շ 13-րդ թաղ,, փող. 1/1 հասցեում/ կանցկացվի Ա/Ձ Էդվին Եղնանյանի կողմից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված սնանկության գործով սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով:
Գույքը աճուրդի է ներկայացվում `
Լոտ-1- Կոտայքի մարզի, Հրաղդան քաղաքի Կենտրոն թաղամասի 32շենքի 100 բնակարանը, վերանորոգված, մեկնարկային գինը 8.665.344 ՀՀ դրամ,
Լոտ-2- Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղ. 8-րդ փող. Թիվ 36 հասցեի տնտեսական շինությունը /ունի վերանորոգման կարիք/ մեկնարկային գինը 8.603.100 ՀՀ դրամ:
Լոտ-3- Կոտայքի մարզ, գ.Բջնի, 1-ին փող., 2-րդ նրբ., 2-րդ փակուղի թիվ 10այգետնակը/ունի վերանորոգման կարիք/ մեկնարկային գինը՝ 3.448.800ՀՀ դրամ:
Լոտ-4- Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 7-րդ Մ/Շ 3-րդ թաղամաս, թիվ 89 հողամասը, մեկնարկային գինը 5.022.000 ՀՀ դրամ:
Լոտ-5-Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 7-րդ Մ/Շ, 1-ին թաղամաս, թիվ 88 հողամասը/ ունի կիսակառույց շինություն/ մեկնարկայինգինը 6.750.000 ՀՀ դրամ:
Լոտ-6-Կոտայքի մարզ, գ.Արզնի համայնքի տարաշքումգտնվող մեկ միավոր 2160ք/մ վարելահողը, մեկնարկային գինը 3.499.200 ՀՀ դրամ:
Լոտ-7-Երրորդ անձ «Գրավատու» Ժասմենա Եղնանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի, գ.Ջրառատ , Արտադրական թաղամաս, 16 հասցեում գտնվող 0.70հեկտար մակերեսով հողամասը/ կադաստրային արժեքը կազմում է 3.612.000 ՀՀ դրամ, որը չի մտնում մեկնարկային գնի մեջ/, 1139.9 ք/մ անասնաշենքը, 63.53 ք/մ օժանդակ շինությունը/ ունի վերանորոգման կարիք/ մեկնարկային գինը 17.440.200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16,00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում / ք,Հրազդան, Մ/Շ 13-րդ թաղ,, փող. 1/1 հասցեում/:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1,Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկ ՓԲԸ-ի Կոմիտաս մասնաճյուղում բացված 2474702426830030 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ` ք,Հրազդան, Մ/Շ 13-րդ թաղ,, փող. 1/1 կամ զանգահարել Ա/Ձ Էդվին Եղնանյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան, Տոլբուխինի փ 3շ, բն.4

Հեռ..` +374 91 212414