Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նե Շիկնոտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.07.2015

Հայտատու` «Նե Շիկնոտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ.-ի հուլիսի 2-ին-ին հայտարարված «Նե Շիկնոտ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0123/04/14 08.06.2015թ.-ի որոշման՝ 2015թ.-ի հուլիսի 21-ին ժամը 10.00-ին, «Նե Շիկնոտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում / ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9հասցեում/ կանցկացվի «Նե Շիկնոտ» ՍՊԸ-ի կողմից Յունիբանկ ՓԲԸ-ում երրորդ անձ Գրավատու Անահիտ Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով:
Գույքը աճուրդի է ներկայացվում `
Լոտ-1-ՀՀ Կոտայքի մարզի, Պտղնի համայնքի 1-ին փողոցի թիվ 12 տունը, մեկնարկային գինը 31.050.000 ՀՀ դրամ:
Լոտ-2- ՀՀ Կոտայքի մարզի, Պտղնի համայնքի 1-ին փողոցի թիվ 12/2 օժանդակ շինությունը, մեկնարկային գինը 720.000 ՀՀ դրամ:
Լոտ-3- ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Մայրաքաղաքային փողոցի թիվ 27 հասցեում գտնվող տարածքը՝ մեկնարկային գինը՝ 24.030.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16,00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում / ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1հասցեում/:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1,Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկ ՓԲԸ-իԿոմիտաս մասնաճյուղում բացված 2474702426830040 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, կամ զանգահարել «Նե Շիկնոտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:

 

Հասցե` ք. Երևան, Տոլբուխինի փ 3շ, բն.4

Հեռ..` +374 91 212414